Բաժիններ՝

Առցանց հարթակում կներկայացվի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 4-րդ սիմֆոնիայի պրեմիերան

Անվանի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին է նվիրել է իր 4-րդ սիմֆոնիան։

Սիմֆոնիայի պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի մարտի 28-ին նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջով:

Մաեստրո Հայրապետյանի խոսքով՝ Սիմֆոնիայում ներկայացված է պայքարի մի թատերաբեմ, որտեղ երաժշտական թեմաները, մոտիվները, կերպարներն ունեն իրենց ուրույն դերը։ 4-րդ սիմֆոնիան հեղինակն անվանում է երաժշտական տարեգրություն, որտեղ արտահայտված են տարիների կուտակումները, այն ամբողջ էմոցիան, որ ապրել ու զգացել է։ Եվ այդ հույզերն արտացոլվել ու ամփոփել են երաժշտական բարդագույն՝ սիմֆոնիկ ժանրում։

Հայրապետյանն ընդգծում է, որ մեծ ճանապարհ են անցել Սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչի արդյունքը հենց այս ստեղծագործությունն է։ «Նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի արվեստում միշտ համարձակություն կա, ինչն ինձ էլ է ոգևորում։ Այս սիմֆոնիան կյանք ստացավ նվագախմբի և դիրիժորի մեծագույն աշխատանքի ու ներդրման շնորհիվ»,-ասում է Էդուարդ Հայրապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս