«Լավ, խոստանում եք, բա եթե 10% տնտեսական աճ չլինի, ի՞նչ ես անելու, կախվելո՞ւ ես, ինքնասպա՞ն ես լինելու, ձեր թիմով հեռանալու եք այլ մոլորա՞կ անհետ, ի՞նչ եք անելու, անսահման անպատասխանատվություն է»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց՝ եթե Քերոբյանը մնա նախարար, բազմահազար մարդիկ, այդ թվում՝ ինքը, կլքեն երկիրը, քանի որ անհնար կլինի գոյատևել:
ՍԴ-ն հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումների մասով որոշումը. ՈՒՂԻՂ։
Արցախի Հանրապետության ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Արցախի վթարափրկարարական օպերատիվ խումբը արտակարգ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ հերթապահ ծառայություն կիրականացնի ռուս գործընկերների հետ:
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 26-ին այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։
Երեկ լրացավ 10-օրյա այն ժամկետը, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կամ պետք է քրեական գործ հարուցեր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտության գործի շրջանակներում, կամ մերժեր քրեական գործի հարուցումը:
32 մարդ է զոհվել եւ առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Այս տվյալները հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարճանքներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս ունի, որ շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան:
«Նախկին նախագահների հանդիպումը նշանակում է՝ երկրի գլխին կախված լուրջ վտանգներ կան»․ Շահե Աճեմյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Պատկերացրեցիք, չէ՞, երկիրը ի՛նչ խայտառակ վիճակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նորից հանդիպել են…»։
«ՀՀ-ում այսօր չկա սահմանադրական կարգ, այն տապալվել է դեռևս ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ժամանակ, երբ մարդն ամենավերջին հակասահմանադրական ճանապարհով արեց այն, ինչն արեց»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Ինտերպոլը հստակ հայտարարել է՝ ՀՀ իշխանությունները զբաղված են քաղաքական հետապնդումներով, Շվեյցարիայի իշխանություններն էլ պատասխանել են, որ քաղաքական երանգներով գործով ուզում են իմանալ բաներ, որի իրավունքը չունեն:
Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղերի ճանապարհահատվածին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայի քարկոծման մեջադեպից հետո վնասված ավտոմեքենայի սեփականատեր Լենդրուշ Բաբայանը նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդի հետ կանգնեցրել է ադրբեջանական ավտոշարասյունը և բացատրություն պահանջել ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ:
Շահե Աճեմյանը և Գևորգ Գևորգյանը՝ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ
Ստամբուլի դատարանը մարտի 26-ին ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ժանդարմերիայի սպաների ավելի քան 14 տարի առաջ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում իրենց դերակատարման համար:
Հոգեբանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ասաց, որ զարմանում է, թե ի՞նչ սրտով է նա այցելում զոհվածների ընտանիքներին՝ իմանալով, որ նրանց մահվան մեջ մեղքի բաժին ունի գործող իշխանությունը:
Հետպատերազմյան շրջանում Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհին վերաբերող քննարկումները հաճախակիացել են՝ պայմանավորված պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրներով:
Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:
Եղիազարյանը՝ ՍՈւ 30-երի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ իրարամերժ հայտարարությունների մասին. ՈւՂԻՂ:
Բանգլադեշում առնվազն 17 մարդ է զոհվել ավտոբուսի եւ միկրավտոբուսի ճակատային բախման հետեւանքով:
Փաստորեն, հանդիպել են նախկին այն ղեկավարները, որոնցից Լևոն Տեր-Պետրոսյանը գործող իշխանությանը համարում է չարիք կամ պատուհաս՝ առնվազն գնահատականների մակարդակում, իսկ մյուսները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ներգրավված են Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ավելի առարկայորեն, Քոչարյանն էլ հայտարարել է, որ բոլոր դեպքերում մասնակցելու է ընտրություններին։
Արցախում մարտի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների մասին. ՈւՂԻՂ:
Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 …-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։