««Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյայլները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:
«Ի՞նչ անուն դնենք մեկին, որին պոլի շորի, գնդակի նման տշում են Ադրբեջանի ղեկավարները հրապարակային, և նրանց թթու խոսք չի ասում։ Ի՞նչ անուն դնենք նրան, որ նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի նշում։ Նա ադրբեջանցի ահաբեկիչներին միանգամից վերադարձնում է Ադրբեջանին, բայց մեր տղաների հարցը չի կարողանում լուծել։ Կամ, որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո բունկերից վրեժի կոչեր էր անում, դիրքերը պահող տղերքին կոչ էր անում՝ գային ու քաղաքացիական վրեժ լուծեին։ Այս ամենի անունը պետք է լինի մեկ բան՝ կապիտուլյանտ, որը պետք է լինի պատմության աղբանոցում»,- հավելեց ՀՀԿ ԳՄ անդամը։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ և որևէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ։
Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն իր ուղերձում նշում է․ «Ժողովրդի իշխանության իրականացման միակ ճանապարհը ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելն է: Մեր երկրի համար այս դժվարին պահին գիտակցված ընտրությամբ իշխանություն ձևավորելը խիստ կարևոր է»։
Հետևել է տիկնոջ շատ կտրուկ, արժանավայել հակադարձումը՝ չներխուժել անձնական տիրույթ, չխոչնդոտել ի նպաստ հայրենիքի սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելուն։ Պաշտոնյայի արձագանքից ենթադրվում է հետևելիք քայլեր։
Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ:
9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությանը վերջ տալու հսկայական հասարակական պահանջ կա․ տալու ենք այդ հարցի լուծումը. Քոչարյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 16-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ցուցադրած մուրճից հետո հաջորդած արձագանքներին:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այս քարոզարշավը սովորական ու հերթական քարոզարշավ չէ, քանի որ Հայաստանի նորագույն պատմության մեջ հայ ժողովուրդը մի կողմից՝ պետք է ընտրություն կատարի անկախության, ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից՝ անպատվության, Հայաստանը թուրքական վիլայեթ դառնալու միջև։
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Կութեցին Քոչարյանին մանգաղ նվիրեց, որ վերականգնի գյուղնախարարությունը ու «հնձի քաղաքական մոլախոտերին»
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը:
2019թ․ աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ Համաշխարհային բանկի նախնական գնահատմամբ 2020թ․ Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է Արկտիկայի ավելի մեծ ռազմականացմամբ, մինչդեռ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանը մնա խաղաղ համագործակցության տարածաշրջան։
Վրաստանի կառավարության որոշմամբ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Վարդենիսում. ՈՒՂԻՂ:
Հունիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե ահազանգեր են հնչում, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգվել է բուժանձնակազմին պարտադրել ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքին, ինչպես նաև ներկայացնել ստացիոնար բուժում ստացող հիվանդների տվյալները։
Համակերպվելու են իրենց 20 տոկոսանոց ձայնի հետ և գալու են խելոք կլոր սեղանի շուրջ նստեն. Էդմոն Մարուքյան
1. Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երկրաշարժ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
«Մենք 1000-ից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթին, որտեղ նշվում է, որ ունենք 1064 անհետ կորած:
«Ազատ հայրենիք» դաշինքի խորհուրդը համարում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը:
Հունիսի 16-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ըստ էլեկտորալ իրավիճակի՝ ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրությունները և, ինչպես ասում է «Լուսավոր Հայաստանը», ինչպես ասում ենք մենք՝ պետք է հաղթի ժողովուրդը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորն իրենք փոքր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալների կառավարությանն աջակցություն ցուցաբերել: Միայն այդ պարագայում երկիրը կկարողանա դուրս գալ այս իրավիճակից»,- Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: