Համազասպ Դանիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:Արձանագրությունում մասնավորապես նշված է՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները:

Տեսանյութեր

Լրահոս