Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման։
Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ:
Ռուսական Лента.ру կայքն անդրադարձել է հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք կդառնան Արցախյան պատերազմում ցավալի պարտությունից հետո քաղաքական ուժերի մի քանի ամիս տևած դիմակայության արդյունքը:
Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության(հաճախ դրանք իրար խիստ հակասում են…): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:
Արցախում հունիսի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք:
«Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր». ԼՀԿ քարոզարշավը Երևանում. ՈւՂԻՂ՚
Պարտված պետությունից պարտված ժողովուրդ անցումը կլինի այն անդառնալի կետը, որից հետո պետության կազմաքանդումն ուղղակի տեխնիկայի հարց է։ Մենք դրան մոտ ենք, և դա ամեն գնով պետք է թույլ չտալ։ Բայց սա հնարավոր է միայն նոր էջի դեպքում։
Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 86 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 086-ի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։ Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ։
Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով պետական ծառայողներին հրահանգվել է պարտադիր ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար՝ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին խստիվ հրահանգել էին՝ ներկայանալ վարչապետի հավաքին, սպառնալով աշխատանքից ազատել:
Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ:
Պարզ է, որ առանց ներդրումների հնարավոր չէ նոր աշխատատեղեր բացել։ Բայց 3 տարի շարունակ միայն հավաստիացումներ են հնչել, որ ներդրողները չափազանց հետաքրքրված են Հայաստանի «հեղափոխական տնտեսությամբ», որ շուտով գալու են ու ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնեն։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո էլ խոսվում էր սպասվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանք զուր հույսեր են։
Խնդրում եմ, վերջ տվեք այն մտածումներին, թե իբր դեմ ենք և «ներկաներին» և «նախկիններին», ուստի չենք մասնակցի ընտրություններին». սա այս իշխանությունների հնարած լոզունգն է, իսկ այսպիսի հնարքներում, ինչպես նաև վարչական ռեսուրսների անխնա օգտագործման ասպարեզում իրենք անգերազանցելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլեւս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։
«Իրավունք» թերթին հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար:
ՀՀ 36 քննական կենտրոնում հունիսի 18-ին անց է կացվում միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատելու մասին տարիներ շարունակ թմբկահարող, նախկին քրեաօլիգարխիկ բարքերի դեմ պայքարի առաջամարտիկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար եւ օդիոզ դեմքերի պակաս չկա։ Ցուցակի 11-րդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը, ով «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Հասկանալի է, որ հունիսի 20-ին մենք ոչ թե պարզապես նոր խորհրդարան ու նոր կառավարություն ենք ընտրում, այլ պատրաստվում ենք ներկայացնել աշխարհին, մեր բարեկամներին ու թշնամիներին մեր էությունը։ Ներկայացնել այն ուղին, որով առաջիկա՝ բոլորիս հաար շատ բարդ տարիներին, շարժվելու է Հայաստանը։
Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները: Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ:
Հոնդուրասում առնվազն հինգ մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավորվել երկրի արեւելքի Լա Տոլվա բանտում ծայր առած փոխհրաձգության հետեւանքով:
Հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակն աշխարհակարգային նոր ուրվագծեր է ստանում: Հունիսի 15-ին հայկական Շուշիում ստորագրված Էրդողան-Ալիև հռչակագիրը պաշտոնապես արձանագրեց Թուրքիայի կողմից Ադրբեջանը լիովին կլանելու փաստը:
Հունիսի 18-ին տեղական ժամանակով 07՛:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) սկսվել է քվեարկությունն Իրանի նախագահի ընտրություններում: Ընտրությունների օրն Իսլամական Հանրապետության տարածքում բացվել է շուրջ 66,8 հազար ընտրական տեղամաս։
Հունիսի 18-ին, ժամը 01։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական անձնակազմը և ավիացիոն միջոցները մեկնել են Թուրքիայի Քոնյա քաղաք՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ – 2021» թռիչքային մարտավարական զորավարժություններին:
168 TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`