«Բացառում եմ». Անահիտ Ավանեսյանը՝ բժիշկներին ստիպողաբար հանրահավաքի բերելու մասին

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե ահազանգեր են հնչում, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգվել է բուժանձնակազմին պարտադրել ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքին,  ինչպես նաև ներկայացնել ստացիոնար բուժում ստացող հիվանդների տվյալները։ Ի պատասխան՝ Ավանեսյանն արձագանքեց.

«Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու։ Այսքանը»։

Հանրահավաքին ներկա լինելու պարտադրանքի մասին հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարը հորդորեց բոլոր ահազանգերն ուղղել իրավապահ մարմիններին:

«Նման որևէ ահազանգ չկա»,- պնդեց նա:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ Փաշինյանի հանրահավաքին ներկա կլինեն բժիշկներ, Ավանեսյանը պատասխանեց, որ բժիշկները նույնպես քաղաքացիներ են, ուստի չի կարող բացառել, որ բժիշկներ ևս կլինեն:

«Բայց բացառում եմ, որ հորդոր եղել է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930