![](/banners/BeFunky-design.jpg)
Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/shtap.jpg)
Հունիսի 16-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 16-ին «ՎԱԶ-21074»-ի 36-ամյա վարորդ Սերգեյ Նիկողոսյանը շտապօգնության մեքենայով Երևան՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։