Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Արկտիկայի ռազմականացմամբ

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է Արկտիկայի ավելի մեծ ռազմականացմամբ, մինչդեռ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանը մնա խաղաղ համագործակցության տարածաշրջան։ «Նրանք (Ռուսաստանը) հայտարարում են, որ կիսում են մեր համոզվածությունն այն հարցում, որ Արկտիկան պետք է մնա խաղաղ համագործակցության գոտի (…) Բայց մենք ունենք երկու խնդիր:

Դրանցից մեկն այն քայլերն են, որոնք, ինչպես տեսնում ենք, ձեռնարկում է Ռուսաստանը, ինչը ենթադրում է, որ նա շահագրգռված է տարածաշրջանի ավելի մեծ ռազմականացմամբ, եւ մենք կարծում ենք, որ դա ուղղակիորեն հակասում է մեր հայտարարած ցանկություններին՝ ապահովելու, որպեսզի Արկտիկան մնա խաղաղ համագործակցության բնագավառ»,-հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում, որի տեքստը տարածել է Պետդեպարտամենտը:

Մյուս խնդիրը նա համարել է Հյուսիսային ծովային ճանապարհը: Պաշտոնյան ճշտել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի ընթացքում քննարկել են Արկտիկայում փոխգործակցության հարցը, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին Ժնեւում: «Մենք հստակ կերպով հայտարարում ենք Արկտիկան որպես խաղաղ համագործակցության տարածաշրջան պահպանելու մեր վճռականության մասին: Եվ այդ մասին է խոսվել բանավեճի ժամանակ»,-ընդգծել է նա: Պուտինը Բայդենի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր շահագրգռված երկրներին եւ ընկերություններին Հյուսիսային ծովային ճանապարհը յուրացնելու գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս