«Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։
Ճապոնիայի փոստային ծառայությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է նամականիշների հավաքածու:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 131 մլն 993 հազարից ավելին է:
Ամբողջ աշխարհը թռչնագրիպի համավարակին է պատրաստվել, այլ ոչ թե COVID-19-ի, բայց պարզվեց, որ կորոնավիրուսն էլ ավելի նենգ է:
Տոկիոյի Խաղերի կազմակերպական կոմիտեն այս շաբաթ որոշում կընդունի Օսակայում օլիմպիական կրակի փոխանցավազքի անցկացման վերաբերյալ, որի իշխանությունները հայտարարել են միջոցառումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ապրիլի 5-ին շուրջ 1,5 հազար կալանավորներ են փախել Նիգերիայի Օվերրի քաղաքի (Իմոյի հարավային նահանգի վարչական կենտրոնի) կենտրոնական բանտից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հարուստ երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի շուրջ 60 տոկոսը եւ այդ պատրաստուկների պակաս են ստեղծել զարգացող երկրների համար:
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը The Sunday Times-ին տված վերջին հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ ճանաչում է առնվազն 4 հոլիվուդյան դերասանի, որոնք, վախից դրդված, թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը։
Պապարացիների տեսախցիկները ֆիքսել են ամերիկացի սիրված երգչուհի Ռիհաննային՝ գեղեցիկ կերպարով:
Առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում մրցակցելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ներքին հակադրություններ ունեցող ուժերը, որքան արտաքին ամենատարբեր ու բազմավեկտոր ազդեցությունները։ Այդ ընտրություններում բախվելու են ռուսական ու ամերիկյան, թուրքական, ադրբեջանական ու բրիտանական և բազմաթիվ այլ ազդեցություններ ու դրանց կրողներ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, CBS Sunday Morning-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է թմրանյութերից կախվածության մասին՝ խոստովանելով, որ կախվածության ամենածանր շրջանում կրեկ կոկաին (կոկաինի բյուրեղային տեսակը, ի տարբերություն սովորական կոկաինի՝ այն ընդունում են ծխելու միջոցով) է փնտրել ամենուր՝ նույնիսկ հատակին, և դրա արդյունքում, հավանաբար, նույնիսկ պարմեզան պանիր է ծխել։
Երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը հրապարակել են ռազմահայրենասիրական «Գինի լից» երգի հոլովակը:
Վերջինս, իր կյանքին վտանգ սպառնալու հանգամանքից ելնելով, դիմել է փախուստի, որի ժամանակ 34-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որից հետո երեք ընկերները «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62գ, 3ա և 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
«Խնդիրն այն է, որ AstraZeneca-ն հստակ որոշակի տարիքային խմբի վրա է կլինիկական փորձարկում անցել, հավանաբար, պատճառներից մեկն այն էր, որ փորձում էին շատ արագ պատվաստանյութ շուկա հանել: Այդ տարիքային խմբից ավելի ցածր տարիք ունեցող մարդկանց պատվաստելը կարող է առաջացնել խնդիրներ, որովհետև դու չգիտես, նախօրոք չես ուսումնասիրել, և հիմա այդ խնդիրները կարող են ի հայտ գալ, ինչը մենք տեսնում ենք թրոմբերի առաջացման պարագայում: Դա է պատճառը, որ ԵՄ մի քանի երկրներում AstraZeneca-ի օգտագործումը կասեցվել է, մինչև որ ավելի ցածր տարիքային խմբերի համար ուսումնասիրություններն ավարտվեն»:
«Այս զորավարժությունները ոչնչով չեն տարբերվում մնացած բոլոր զորավարժություններից, և սրանք ամենուղիղ իմաստով ուղղված են Հայաստանի դեմ։ Թող չստացվի այնպես, որ զորավարժությունների ժամանակ կամ հետո պետք է պարտադիր լինեն ռազմական բախումներ կամ ռազմական որևէ միջադեպ, պարզապես այս ամենը մաս է կազմում այն ամբողջ ցիկլի, որը տեղի է ունենում այժմ։ Այսինքն՝ այս զորավարժությունների տեսքով կրկին ուժ կամ փափուկ ուժ է կիրառվում Հայաստանի դեմ՝ ինչ-ինչ հարցերի լուծում տալու համար»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 5-ին ավարտվել են ապարդյուն։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կանոնավոր ռոտացիայի պատճառների մասին՝ նախատելով ղեկավար մարմիններին օրացույցի չափազանց ծանրաբեռնված լինելու համար:
Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն է եղել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:
«Առաջինն այս իրավիճակում անելիք ունի ՀՀ Գլխավոր դատախազությունը։ Արթուր Դավթյանն անմիջապես պետք է հարուցի քրեական գործ, իշխանությունը զավթելու համար առաջադրի մեղադրանք ու իրականացնի դրանից բխող գործողություններ։ Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, ապա 7-օրյա ժամկետում ընդդիմությունը կարող է առաջադրել վարչապետի թեկնածու և ընտրել նոր վարչապետ»,- ասաց Ղազարյանը։
Այս շաբաթ Ֆրանսիան սկսում է այն պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է Pfizer Inc եւ BioNTech ընկերությունների կողմից:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է կարիերան ավարտելու վերաբերյալ իր մտքերով: «Ես մտածում եմ Չեմպիոնների լիգայի իմ հինգերորդ հաղթանակի, Աշխարհի գավաթի, Օլիմպիական խաղերի մասին… Ես կավարտեմ, երբ ճիշտ պահը լինի: Նախատեսում եմ դառնալ աշխարհի լավագույն ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» պատմության մի մասը: Այսօր ինձ թվում է, որ շուտով չեմ ավարտի կարիերաս: Սա այնքան անձնական որոշում […]
Մեծամորի դիահերձարանի բակում, արդեն 6-րդ ամիսն է, կանգնած են «Սպայկայի» սառնարան-մեքենաները, ներսում Արցախյան վերջին պատերազմում զոհված տղանների մարմիններն են ու մասունքները։
Ադրբեջանական կողմն Արցախում իր հսկողության տակ անցած հայկական տարածքներից փորձում է ոչնչացնել հայկական հետքը, պատմամշակութային կոթողները, եկեղեցիները ոչնչացնելուց հետո, հերթը բնակելի շենքերինն է։
Ռուսաստանում գրանցված գործազուրկների թիվը 1,9 միլիոնից նվազել է՝ հասնելով 1,755 միլիոնի:
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարվա ապրիլին գրանցված ծնունդներն ավելացել են 50-ով։
Անկախ այդ զեկույցի բովանդակությունից, վաղուց արդեն պարզ էր, թե դա ինչ նպատակ էր հետապնդում։ Իշխանությունն ակնհայտորեն փակուղում է, որովհետև ինչ խնդիր պետք է լուծեին այդ հանձնաժողովի միջոցով, ձախողվել է։ Նախ՝ ժամանակը ցույց տվեց, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, չնայած որոշակի ուղղություններով արձանագրված տարբեր բնույթի խնդիրների, ինչպես զինված ուժերը, այնպես էլ՝ հավաքական առումով ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է ռազմի դաշտում և դիվանագիտական մակարդակում անհրաժեշտ արդյունք ապահովելու համար։
Նման երևույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դեֆիցիտը, քանի որ 2019-2020թթ եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները։