Բաժիններ՝

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն այս շաբաթ կորոշի, թե օլիմպիական կրակի փոխանցավազք անցկացնել արդյոք Օսակայում

Տոկիոյի Խաղերի կազմակերպական կոմիտեն այս շաբաթ որոշում կընդունի Օսակայում օլիմպիական կրակի փոխանցավազքի անցկացման վերաբերյալ, որի իշխանությունները հայտարարել են միջոցառումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ կազմակերպիչները քննարկում են փոխանցավազքի անցկացման ալյընտրական տարբերակներ: Մասնավորապես, ընդհանուր օգտագործման ճանապարհներով վազքահերթի փոխարեն ջահակիրները կարող են հավաքվել մեկ վայրում՝ պահպանեով սոցիալական հեռավորությունը եւ անվտանգության մյուս միջոցները:

Անցյալ շաբաթ Օսակայի պրեֆեկտուրայի նահանգապետ Հիրոֆումի Յոսիմուրան պահանջել է չեղյալ հատարարել փոխանցավազի հատվածն Օսակա քաղաքում կորոնավիրուսով վարակումների թվի կտրուկ աճի պատճառով: Այն պետք է տեղի ունենար ապրիլի 13-ից մինչեւ 14-ը, սակայն պրեֆեկտուրայի տարածքում մինչեւ ապրիլի 5-ն ուժեղացված էին սահմանափակիչ միջոցները կորոնավիրուսի պատճառով: Օլիմպիական կրակի փոխանցաազքն սկսվել է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ J-Village («Ջեյ վիլիջ») ֆուտբոլի մարզական կենտրոնի տարածքում: Իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցների իրականացման պայմաններում:

Փոխանցավազքը կտեւի 121 օր, իսկ ջահը պլանավորվում է տանել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 մունիցիպալիտետներով: Ինչպես սպասվում է, փոխանցագազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս