Բաժիններ՝

«Սողում էի գորգի վրա՝ ծխելով ցանկացած բան, որը կնմանեցնեի կրեկ կոկաինի»․ Բայդենի որդին պատմել է թմրանյութերից կախվածության ամենածանր շրջանի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, CBS Sunday Morning-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է թմրանյութերից կախվածության մասին՝ խոստովանելով, որ կախվածության ամենածանր շրջանում կրեկ կոկաին (կոկաինի բյուրեղային տեսակը, ի տարբերություն սովորական կոկաինի՝ այն ընդունում են ծխելու միջոցով) է փնտրել ամենուր՝ նույնիսկ հատակին, և դրա արդյունքում, հավանաբար, նույնիսկ պարմեզան պանիր է ծխել։

«Ծնկների վրա սողում էի գորգին ու ձեռքերով փնտրում էի՝ ծխելու ցանկացած բան, որը կնմանեցնեի կրեկ կոկաինի։ Ես, հավանաբար, ավելի շատ պարմեզան պանիր եմ ծխել, քան մեկ ուրիշը»,- խոստովանել է ԱՄՆ նախագահի որդին։

Հանթեր Բայդենը, որը մի քանի օրից կներայացնի իր «Գեղեցիկ երևույթներ» (Beautiful Things) վերնագրով հուշագրությունը, խոստովանել է՝ «մի անգամ 13 օր չի քնել ու ամբողջ օրը ծխել ու օղի է խմել»։

Նրա խոսքով՝ 2015-ին սկսել է թմրանյութեր ու ալկոհոլ օգտագործելիր եղբոր՝ Ջոզեֆ Բո Բայդենի մահից հետո, իսկ հայրը փորձել է օգնել իրեն։

Սպիտակ տան ղեկավարի որդին հարցազրույցի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները՝ խոստովանելով, որ հայրը մինչ օրս ամեն երեկո զանգահարում է իրեն։

«Մենք խոսում ենք առնվազն ամեն երեկո։ Իմիջիայլոց, նա ամեն երեկո ոչ միայն ինձ հետ է խոսում, այլև զանգում է իմ աղջիկներին»,- հավելել է նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս