Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում ծնունդներն ավելացել են

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարվա ապրիլին գրանցված ծնունդներն ավելացել են 50-ով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 166 ծնունդ՝ 85 տղա եւ 81 աղջիկ։

88 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 36 ծնունդ՝ Գավառի, 17 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 18 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 7 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնունդներից 4-ը գրանցվել է Արցախից Գեղարքունիքի մարզ ժամանակավոր բնակության տեղափոխված ընտանիքներում։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930