«Նախատեսում եմ դառնալ աշխարհի լավագույն ակումբի պատմության մի մասը»․ Ռամոս
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է կարիերան ավարտելու վերաբերյալ իր մտքերով:
«Ես մտածում եմ Չեմպիոնների լիգայի իմ հինգերորդ հաղթանակի, Աշխարհի գավաթի, Օլիմպիական խաղերի մասին… Ես կավարտեմ, երբ ճիշտ պահը լինի: Նախատեսում եմ դառնալ աշխարհի լավագույն ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» պատմության մի մասը:
Այսօր ինձ թվում է, որ շուտով չեմ ավարտի կարիերաս: Սա այնքան անձնական որոշում է, որ, կարծում եմ, իմ մարմինը կզգա, երբ պահը գա: Դեռևս դա տեղի չի ունեցել:
Կարծում եմ, որ իմ մարմինը լավ է գործում, քանի որ ես հոգ եմ տանում դրա յուրաքանչյուր միլիմետրի մասին: Ես իսկապես ուզում եմ մրցել ու հաղթել: Կարծում եմ, որ կգա մի օր, երբ կինս և երեխաներս վճռական դեր կխաղան այս որոշման կայացման մեջ»,- իր մասին պատմող վավերագրական ֆիլմում պատմել է 35-ամյա խաղացողը:
Սիրարփի Աղաբաբյան