Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից, բայց տարածաշրջանային նոր իրողությունները նոր խնդիրներ են առաջադրել։ Այդ ծրագիրը գործի կդրվի՞, թե՞ այդպես էլ կմնա։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցադրմանն ի պատասխան Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը պարզաբանեց.

«Թեեւ Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը պաշտոնապես դուրս չի բերվել Հայաստանի էներգետիկ օրակարգից, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում դրա շուրջ որեւէ կիրառական քայլերի բացակայության պայմաններում ծրագիրը սկսեց կորցնել այն խորքային անվտանգային բովանդակությունը, որն ուներ տարիներ շարունակ: Նախագծի կյանքի կոչմանը խոչընդոտում էին մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ:

Այստեղ կարելի է առանձնացնել եւ՛ Ադրբեջանի հակահայկական լոբբիստական աշխատանքը, եւ՛ հակաիրանական միջազգային պատժամիջոցները, որոնք էապես սահմանափակեցին թե՛ Իրանի ֆինանսական կարողությունները, թե՛ Իրանի հետ նոր ենթակառուցվածքային նախագիծ սկսելու մեր հնարավորությունները, թե՛ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վերաբերյալ հստակ քայլերի սահմանումը:

Իսկ արդեն 2019 թ. էապես վերաիմաստավորվեց ՀԷԿ-ի նախագծի իրականացման տրամաբանությունը: Մասնավորապես՝ խոսքը Թեհրանի կողմից որդեգրված այն դիրքորոշման մասին է, համաձայն որի՝ Երեւանն ինքը պետք է դոնորների ներգրավի՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Մինչդեռ տարիներ շարունակ նախագիծը ենթադրում էր, որ իրանական կողմը պետք է մոտ 300 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնի, այնուհետեւ ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ողջ ծավալը 15 տարվա ընթացքում պետք է գնվի Իրանի կողմից, որից հետո կայանն ամբողջությամբ դառնում է Հայաստանի սեփականությունը»:

Փաստորեն, ի սկզբանե մշակվել էր մեզ համար բավականին գրավիչ ու հեռանկարային համագործակցության մոդել, բայց…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728