Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյի ՕԽ-ին կներգրավի մոտ 10.000 բուժաշխատողների

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Օլիմպիական խաղերի ընթացքում մոտ 10 հազար բուժաշխատողների ներգրավվել խաղերի անցկացմանը: Այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Ճապոնական կառավարությունը հատուկ խաղերի անցկացման համար կառանձնացնի 10 հազար բժիշկների, որոնք խաղերի ընթացքում կցված կլինեն կազմկոմիտեին և կվերահսկեն կորոնավիրուսի տարածումը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս