Բաժիններ՝

Արժեքավոր նվեր․ թագուհի Վիկտորիան իր հարսանիքին նվեր է ստացել «Չեդդեր» պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցել է 1000 ֆունտը

Հիշարժան փաստեր

-Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ պետության համբավն ամենից ճիշտ որոշվում է այն գումարով, որն այդ պետությունը կարող է պարտքով վերցնել:

-Եթե դուք ապրեիք XVI դարի Անգլիայում եւ պարտապան լինեիք, ապա ձերբակալությունից խուսափելու համար պետք է տնից դուրս չգայիք. պարտապանին իր տանը ձերբակալել չէր թույլատրվում:

-Հին Ռուսաստանում առեւտրականը, որը չէր վերադարձնում պարտքը ժամանակին, վտարյալ էր դառնում:

-Հռոմեական հանրապետության վերելքի ժամանակաշրջանում պարտքերը 60 օրվա ընթացքում չվերադարձնելու դեպքում պարտապանի ունեցվածքը բռնագրավում էին, ընդ որում, պարտապանը զրկվում էր ոչ միայն իր կարողությունից, այլեւ պատվից: Հին հռոմեացիները վճարում էին իրենց պարտքերն ամեն ամիս: Որպեսզի վճարումները չուշացվեին, նրանք իրենց մոտ պահում էին հատուկ գրքույկ- օրացույցներ:

-Բոլոր ժամանակներում պանիրը համարվել է շատ արժեքավոր նվեր: Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (1819–1901 թթ.) իր հարսանիքի առթիվ նվեր է ստացել «Չեդդեր» տեսակի պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցել է 1000 ֆունտը (գրեթե կես տոննա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս