Խաղային ժամանակը պետք է վաստակել․ Մոուրինյոն՝ Բեյլի մասին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի մարզավիճակի մասին:
«Ես չեմ կարող խաղացողներին խաղաժամանակ տալ, սա այն չէ, ինչ կարող եմ տալ նրանց, և ես չեմ պատրաստվում շարժվել այս ուղղությամբ:
Բոլորս էլ գիտենք, թե վերջին տարիներին ինչ դժվարությունների է բախվել Գարեթը, գիտենք, որ նա մեզ մոտ է եկել վնասվածքով, և գիտենք, որ այս մրցաշրջանն իր վերելքներն ու անկումներն ունի:
Նրա համար գլխավորը կայուն լինելն է, մարզվել՝ առանց սահմանափակումների, իսկ երբ խաղացողն աշխատում է ամբողջ ուժգնությամբ և առանց սահմանափակումների մարզման ժամանակ, դա ցույց է տալիս, որ նա պատրաստ է:
Դուք չպետք է խաղաժամանակ խնդրեք, այլ պատրաստ լինեք դրան արժանի լինել, ինձ համար դա ամբողջ տարբերությունն է: Այս շաբաթ Բեյլը լավ ինտենսիվությամբ աշխատում է բոլորի հետ հավասար:
Տեսնենք, թե ինչպես նա կհարմարվի այս տեսակի աշխատանքին, տեսնենք, թե ինչպես է նա լինելու շաբաթվա վերջին»,- ասել է Մոուրինյոն:
Սիրարփի Աղաբաբյան