Եվրոպայի կենտրոնական բանկը կստեղծի կլիմայի փոփոխման կենտրոն
Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) որոշում է ընդունել կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոնի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը կդառնա բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի համակարգումը կլիմայի քաղաքականության բնագավառում: Այդ մասին ասված է ֆինանսական ինստիտուտի մամուլի տեղեկագրում, որը հունվարի 25-ին հրապարակվել է նրա կայքում։
«Կլիմայի փոփոխությունն ազդեցություն է գործում մեր քաղաքականության բոլոր բնագավառների վրա»,- նշել է ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը: «Կլիմայի փոփոխության կենտրոնն իրենից ներկայացնում է կառույց, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի շտապ եւ վճռականորեն զբաղվենք այդ հիմնախնդրով»,- հավելել է նա:
Նոր ստորաբաժանումն, ինչպես նշված է մամուլի տեղեկագրում, կձեւավորի եւ կուղարկի ԵԿԲ-ի կլիմայական ծանուցումը՝ հենվելով փորձագետների փորձի վրա, որոնք արդեն զբաղվում են կլիմայի փոփոխման հետ կապված հարցերով: Սպասվում է, որ կենտրոնը կունենա մոտավորապես 10 աշխատակից, որոնք համատեղ աշխատում են բանկի մյուս ծառայողների հետ: Այն կենթարկվի ԵԿԲ-ի ղեկավարին, որը տնօրինում է կլիմայի փոփոխման եւ կայուն ֆինանսավորման բնագավառում կարգավորիչի գործունեությունը:
Ենթադրվում է, որ նոր կառույցն աշխատանքը կսկսի 2021 թվականի սկզբին: Այդ կարգի կենտրոնի ստեղծման որոշումը, ինչպես հաղորդվում է մամուլի տեղեկագրում, «արտացոլում է կլիմայի փոփոխման աճող նշանակությունը տնտեսության եւ ԵկԲ-ի քաղաքականության համար, ինչպես նաեւ ավելի կառուցվածքավորված մոտեցման անհրաժեշտությունը ռազմավարական պլանավորման եւ համակարգման նկատմամբ»: Իր հերթին, իտալացի տնտեսագետ, Եվրոպայի կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետան, ինչպես գրում է Reuters գործակալությունը, նշել է, որ ԵԿԲ-ն պետք է հաշվի առնի կլիմայի փոփոխման հետեւանքներն իր տնտեսական վերլուծության եւ քաղաքականության իրագործման մեջ: «Կատարելով ֆինանսական ռրիսկերի սեփական վերլուծությունը, որոնք առաջանում են կլիմայի փոոխություններից՝ խստ մեթոդաբանությունների հիման վրա, ԵԿԲ-ն կարող է իր ավանդը ներդնել դրանց ստույգ գնահակման հարցում»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: