Բաժիններ՝

Փեսայի փախուստը` հարսանիքի նախօրեին․ հարսնացուն ամուսնացավ հյուրերից մեկի հետ

Հնդկաստանի Կառնատակա նահանգում փեսացուն փախուստի է դիմել, ուստի հարսնացուն հենց հարսանիքի օրն ամուսնացել է հյուրերից մեկի հետ։ Այդ մասին գրում է Bangalore Mirror- ը:

Պարզվել է՝ փեսացուն հարաբերությունների մեջ է եղել մեկ այլ կնոջ հետ, որը սպառնացել է գալ հարսանեկան տոնակատարությանն ու փչացնել այն:

Այդ իսկ պատճառով տղամարդը որոշել է հրաժարվել հարսանիքից և նախորդ օրը փախել է: Հուսահատված հարսնացուն ու նրա ընտանիքի անդամները, սակայն, որոշել են հյուրերի մեջ հարմար փեսացու փնտրել։ Այդպիսով՝ հյուրերի շարքում գտել են հարմար փեսացուի, ով համաձայնել է ամուսնանալ աղջկա հետ ու զույգն ամուսնացել է հենց նշանակված հարսանիքի օրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031