«Ընդդիմությունը և պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել և Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաեւ՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։
Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեեւ ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի:
Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ ընդդիմությունը, շարքային քաղաքացիները եւ պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել կառավարության շենքի մոտ եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»: