Հունաստանը կշարունակի ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին
Հունաստանը վերստին երկարացրել է ռուսաստանցիների համար երկիր մուտքի թույլտությունը շաբաթը 500 մարդու բաժնաչափով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Հունաստանի իշխանությունները կրկին՝ այժմ մինչեւ փետրվարի 8-ը, երկարացրել են Ռուսաստանի բաժնաչափը՝ շաբաթը 500 մարդ:
Այս պետություն ժամանելու համար ՌԴ քաղաքացիները, բացառությամբ մինչեւ տասը տարեկան երեխաները, պետք է ունենան COVID-19-ի՝ անգլերեն լեզվով ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով հավաստագիր:
Անալիզն անհրաժեշտ է հանձնել ոչ շուտ, քան թռիչքից 72 ժամ առաջ: Փաստաթուղթը պետք Է տրվի լիազորագրված լաբորատորիայի կողմից:
Տեղեկանքի գործողության ժամանակի հաշվումը կատարվում է կենսանյութը վերցնելու ամսաթվից: Բացի այդ, ուղեւորներին, բացառությամբ տարանցիկների, անհրաժեշտ է ժամանելուց ոչ ուշ, քան մեկ օր առաջ լրացնել PLF-ի (passenger locator form) հատուկ ձեւ, էլեկտրոնային փոստով ստանալ QR-կոդով հաստատումը, որը հարկավոր է ներկայացնել չվերթը գրանցելիս: Ինքնաթիռով ժամանելուց հետո բոլոր հյուրերի համար պարտադիր է յոթնօրյա ինքնամեկուսակցում անցնել:
Ռուսաստանյան ավիաընկերությունը նոյեմբերի 21-ից ի վեր վերսկսել է Աթենք չվերթները, դրանք կատարվում են շաբաթը երկու անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: