Բաժիններ՝

«Ինտեր»-«Միլան»․ ո՞վ կլինի կիսաեզրափակչում

Մրցաշար-Իտալիա, Իտալիայի գավաթ

Մարզադաշտ-Ջուզեպպե Մեացա, (Միլան)

Ժամ-23։45

Վերջին երկու անձնական հանդիպումներում «Ինտերն» ու «Միլանն» ակտիվորեն գոլեր փոխանակեցին, բայց արդյո՞ք պետք է արդյունավետ ֆուտբոլ ակնկալել այսօր։

«Ինտեր»

«Ինտերը» մրցաշրջանը շատ լավ է անցկացնում (չհաշված չեմպիոնների լիգան)՝ Անտոնիո Կոնտեի թիմը երկար ժամանակ անց առաջին անգամ իրոք հավակնում է չեմպիոնության տիտղոսին: Այս պահին ներաձուրին իր ակտիվում 41 միավորով զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ երկու միավորով հետ մնալով առաջատար «Միլանից»։ Մրցակիցների թվում են նաև «Յուվենթուսն» ու «Ռոման», ուստի երկրորդ շրջանում շատ ակտիվ պայքար է սպասվում։

18-րդ տուրում «Ինտերը» խաղաց մրցաշրջանի ամենահզոր հանդիպումներից մեկը՝ իր խաղադաշտում, նա ոչ մի շանս չթողեց «Յուվենթուսի» համար: 2:0 հաշվով հաղթելով «ծեր սենյորային»՝ ներաձուրիները կրկին հաստատեցին տիտղոսի հիմնական հավակնորդի կարգավիճակը, բայց չկարողացան զարգացնել հաջողությունը:

Վերջին տուրում «Ինտերը» չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Ուդինեզեին»՝ մրցակիցները կառուցեցին պաշտպանողական խաղ և հնարավորություն չտվեցին «Ինտերին»: Գոլազուրկ ոչ-ոքին նրանց թույլ չտվեց առաջատար դառնալ, իսկ «Ռոման» ու «Յուվենթուսը» հաղթեցին իրենց խաղերը՝ աղյուսակում մոտենալով «Ինտերին»:

«Միլան»

«Միլանն» առաջին իսկ տուրերից բարձրացավ աղյուսակի առաջին հորիզոնականը և անհավանական ջանքերի գնով շարունակում է պահպանել այն մինչ օրս: Մինչև այժմ Ստեֆանո Պիոլիի թիմը մնում է առաջատարի հորիզոնականում, բայց նրա դիրքը շատ վտանգավոր է՝ «Ինտերը» երկու միավորով է հեռու, և «Ռոման», «Յուվենթուսը» և նույնիսկ «Ատալանտան» կարող են ավելացնել և հեռացնել «ռոսոներներին» առաջին հորիզոնականից:

«Տորինոյի» ու «Կալյարիի» նկատմամբ նույն 2:0 հաշվով երկու համոզիչ հաղթանակներից հետո «Միլանը» հիանալի տրամադրությամբ մոտեցավ «Ատալանտայի» հետ հանդիպմանը, բայց ոչ օպտիմալ կազմով: Արդյունքում, միլանցիներին չհաջողվեց դիմակայել մրցակցին։

Այսպիսով, «Միլանն» արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և իրեն դրել է շատ բարդ դրության մեջ՝ նրանք կարող են կորցնել իրենց առաջատարությունը հաջորդ տուրում:

«Ինտերը» ոչնչացրեց «Յուվենթուսի» հետ խաղում կատարված բոլոր ջանքերը ՝ վերջին տուրում չկարողանալով հաղթել «Ուդինեզեին»: Մրցակիցները շահեցին իրենց խաղերը և շատ մոտ էին: Ակնհայտ է, որ նման պայմաններում «ներաձուրիների» համար Իտալիայի գավաթը հետին պլան է մղվում՝ այսօր Կոնտեն, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ ռոտացիա կիրականացնի, և կազմը հեռու կլինի օպտիմալից:

«Միլանը» որոշ պահեստայինների նույնպես հնարավորություն կտա իրենց ապացուցել Գավաթի խաղարկությունում՝ շեշտը դնելով առաջնությունում առաջատարությունը պահելու վրա։ Նման իրավիճակում իմաստ ունի սպասել բաց, պայծառ հանդիպման, որտեղ թիմերից ոչ մեկին իմաստ չի լինի  պաշտպանությունում կենտրոնանալ: Ավելին, երկու թիմերի պաշտպանությունն էլ հեռու է իդեալականից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս