Բաժիններ՝

Իսպանիայում 4 մագնիտուդից բարձր մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

Գիշերը 4 մագնիտուդից բարձր առնվազն երեք երկարշարժ է գրանցվել Իսպանայի Գրանադայի նահանգում (Անդալուսիայի Ինքնավար Մարզ): Այդ մասին Twitter-ում հայտնել է անհետաձգելի օգնության տարածաշրջանային ծառայությունը:

Ըստ ծառայության տեղեկատվության՝ «գրանցվել է 4 մագնիտուդից ավելի մինչեւ երեք երկրաշարժ»: Բացի դրանից, գրանցվել են նվազ ինտենսիվության բազմաթիվ հետցնցումներ: Անհետաձգելի օգնության ծառայությունում գրեթե 450 զանգ է ստացվել: Երկրաշարժերի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ստորգետնյա ցնցումներն ամենից շատ զգացվել են Ատրաֆեի, Կուլյար Վեգայի, Սանա Ֆեի եւ Չաուչինայի մունիցիպալիտետներում: Ինչպես հայտնել է 20 Minutos թերթը, ցնցումներից ահաբեկված հարյուրավոր մարդիկ են այս գիշեր դուրս եկել փողոցներ նահանգի տարբեր բնակավայրերում հակառակ պարետային ժամի, որը սահմանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս