Կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար. Էդի Ռամա
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո: «Մեզ կայունություն է պետք և՛ տեղում, և՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- ասված է հայտարարությունում:



