Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես տեղի է ունեցել մտքերի լայնածավալ փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի իրավիճակի շուրջ:

Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի միջնորդությամբ տարվող քայլերի մասին տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ:

Իրանի նախագահն իր աջակցություն է հայտնել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև եռակողմ խորհրդակցությունների՝ կրակի դադարեցման և հումանիտար նպատակների պայմանավորվածությունների արդյունքներին, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու՝ սուբստանտիվ բանակցություններ սկսելու որոշմանը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031