Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից. «Էրեբունի» ԲԿ խոսնակ
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտյոնոկին անջատել են արհեստական շնչառության ապարատից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։
«Նա գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր կայուն»,- ասաց Հունանյանը



