«Այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.
Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում,ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։
Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։
Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին է այս դեպքում/ վերադարձ սեպտեմբերի 27-ի ելման դիրքեր։
Նախատեսվում է սկսել խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ։ Ի՞նչ են ենթադրում դրանք եւ ի՞նչ է առաջարկվելու կողմերին կերեւա հետագայում։
Իսկ այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։ Խաղաղություն եւ հաղթանակ մեր Հայրենիքին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=800424934091937&id=333386077462494



