Լևոն Արոնյանը առավելության հասավ Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ
Տեղի ունեցավ Altibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթեց նորվեգացի Տարի Արյանին։ Ֆիրուզա Ալիռեզա – Ֆաբիանո Կարուանա պարտիան ավարտվեց հաշտությամբ, իսկ նշանակված արմագեդոնում ուժեղ գտնվեց պատանի Ալիռեզան։ Այսպիսով, 3 տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան, Մագնուս Կարլսենը 6 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ Ալիռեզան 5,5 միավորով գտնվում է 4-րդ տեղում։ Արյանը և Դուդան միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը։



