Արայիկ Հարությունյանի ասուլիսը կրկին հետաձգվում է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին հայցելով բոլորիդ ներողամտությունը՝ տեղեկացնեմ, որ, տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված, իմ` այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ:
Ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահեմ:
__________________________
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»։

Հարգելի ՛ հայրենակիցներԿրկին հայցելով բոլորիդ ներողամտությունը՝ տեղեկացնեմ, որ, տեխնիկական մի շարք պատճառներով…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Samstag, 10. Oktober 2020

 

Տեսանյութեր

Լրահոս