20-ամյա Դավիթը հունվարին էր զորացրվել, պատերազմի լուրն իմանալով՝ մեկնել էր կռվի դաշտ

«Դավիթը շատ լավ տղա էր, լավ մարդ էր, լավ ընկեր էր, լավ երգում-նվագում էր, ամբողջ օրը հայրենասիրական երգեր էին երգում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 20-ամյա Դավիթ Խորենի Ջալավյանի դասղեկը՝ Ալվարդ Բարսեղյանը:

«Ապրում էր ծնողների, իրենից մեծ եղբոր և տատիկի հետ, որը նաև ծնողական ժողովներին էր գալիս: Շատ լավ ընտանիք, շատ լավ մարդիկ, դաստիարակված երեխա: Դավիթն արմատներով Գետաշենից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ոստիկանության ակադեմիա, 9 ամիս առաջ էր զորացրվել՝ հունվարին, ընդունվել էր Պոլիտեխնիկ: Պատերազմի լուրն իմանալով՝ մեկնեց ճակատ և հենց առաջին օրից եղել է կռվի դաշտում: Երկու եղբայրներով գրանցվել էին, որպեսզի մեկնեին Արցախ, բայց ճանապարհին Դավիթն ավագ եղբորը խնդրել է, որ իջնի մեքենայից և տուն գնա»,- պատմեց Դավիթի դասղեկը:

Դավիթ Ջալավյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

 

Տեսանյութեր

Լրահոս