Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, որ քաղաքացիները «ձեռնպահ մնան հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից», հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն, կտուգանվեն եւ այլն։ Իսկ երեկոյան գործի անցավ։

Փողոցները փակած երիտասարդները դաժան բռնությունների էին ենթարկվում ոստիկանների կողմից։ Մարդիկ զարմանում են՝ այս ոստիկանները որտեղի՞ց հայտնվեցին մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ, երբ մի քանի երիտասարդ աղջիկ-տղաներ հսկայական պողոտաներ էին փակում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ ջարդում էին Ռադիոտան դռներն ու ներխուժում հատուկ պահպանվող օբյեկտ, երբ ավտոմեքենաների շչակների ձայնից Երեւանում շուն ու կատու չէին մնացել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031