«Այսօր լրանում է Կապանի օպերացիայի 28-ամյակը». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր լրանում է Կապանի օպերացիայի 28-ամյակը։ 1992 թ․-ի այս օրը՝ լուսաբացին, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հաստատած պլանով հայկական ուժերը Սյունիքից 3 ուղղությամբ անցան հարձակման դեպի Ղուբաթլուի ու Զանգելանի շրջաններ։ Առավել հաջող անցավ զանգելանյան օպերացիան, որի հրամանատարն էր Յուրի Խաչատուրովը։

Հաշված ժամերի ընթացքում ազատագրվեց ու չեզոքացվեց կրակակետի վերածված թշնամական 13 գյուղ, ինչի շնորհիվ Կապան քաղաքը դուրս եկավ նկուղային կյանքից։ Մարտակերտի ու Շահումյանի անկումից, Արծվաշենի գրավումից հետո սա առաջին հակահարձակողական գործողությունն էր, որն արվում էր միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքում։ Հաջորդ այդօրինակ հաղթական գործողությունը Քյալբաջարն էր»:

 

Այսօր լրանում է Կապանի օպերացիայի 28-ամյակը։ 1992 թ․-ի այս օրը՝ լուսաբացին, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի…

Posted by Էլբակեան Էդգար on 2020 թ. դեկտեմբերի 4, ուրբաթ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031