«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։
«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։
«Արցախ գնացել են հոկտեմբերի 9-ին, ինքը հետախույզ էր, եղել է Ջաբրայիլում: Իրենց ՀՀ դիրքերից իջեցրել, նոր տարել են Արցախ: Սեպտեմբերի 28-ին տղայիս մահվան տարելիցն էր, եկավ Վայք, ու սեպտեմբերի 27-ին, երբ տղաներին տարան, ինքն այդ մի օրը հազիվ լուսացրեց, ամբողջ օրը ուշքն ու միտքը տղաներն էին, ասում էր՝ այս հյուրերը ե՞րբ են գնալու, որ ես գնամ, հասնեմ իմ ընկերներին: Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե երեխաներն ինչպես են: 30-40 վայրկյան եմ խոսել, կարևորը՝ լսել եմ իր ձայնը, իմացել եմ, որ լավ է…»:
«Օրվա ղեկավարությունն ինձ հետ ազնիվ չի, ես չգիտեմ՝ որտեղ է սկսվում և ավարտվում իմ սահմանը: Ես չեմ հասկանում՝ Արցախում լինելո՞ւ է ՊԲ, թե՞ ոչ, որովհետև համաձայնագրի տեքստում ասվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ն Արցախից հայկական ուժերը դուրս պիտի գան, իսկ Արցախի ՊԲ-ն փաստացի համարվում է ՀՀ ԶՈՒ մի ստորաբաժանում: Ես չգիտեմ՝ ի՞նչ պիտի պահեմ, ես չգիտեմ՝ հետագայում զորակոչվողի խնդիրը ո՞րն է լինելու»:
Ժամանակավոր կառավարության ձևավորում, որն ամուր հիմքեր կդնի ռուսական իշխանությունների հետ սինխրոն աշխատանքի:
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվություն:
Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։
Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 26-ին նախարարի պաշտոնում առաջին անգամ է մասնակցել այս Կառավարության նիստին ու ներկայացրել առաջին նախագիծը, որը չզեկուցվող էր։
Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանի այցը մեկ նպատակ է հետապնդում․ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «գործարք» է առաջարկելու՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն է կազմում, իսկ նա պահպանում է ՀՀ վարչապետի պաշտոնը։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։ Հայ հասարակությունը ստանում և պատրաստակամորեն մարսում էր օրվա ստի չափաբաժինը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես ասում են, քանի էսքան անկեղծացել ենք, մի բացահայտում էլ ես անեմ: 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)….
Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախկին փոխնախարար, ներկայումս՝ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի և ներկայիս փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ, ում անունը, ի դեպ, շրջանառվում է՝ որպես արդարադատության նոր նախարարի հավակնորդ, այցելել է իր ենթակայության ներքո գտնվող Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) վարչական շենք:
Գրված է, որ հանձնում են Լաչինը, խոսքն ինչի՞ մասին է, Բերձորի շրջանի մասի՞ն է, թե՞ մեկ այլ բանի։ Պայմանագրում նշվում է, որ 5 կմ ճանապարհ է տրամադրվելու հայկական կողմին, որը վերահսկվելու է ռուս խաղաղապահների կողմից։ Հիմա թշնամին կարող է ասել, որ պայմանագրում Լաչին բառը գրված է, հետևաբար՝ պետք է շրջկենտրոնից դուրս գան։ Եթե մերոնք այդքան անողնաշար գտնվեն և թույլ տան, որ Բերձոր շրջկենտրոնը հայտնվի ադրբեջանցիների ձեռքում, ուրեմն՝ վտանգները սարսափելի մեծ են լինելու»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։
«Իսկ հիմա խոսեմ «բայցերի» մասին։ Անկեղծ եմ ասում՝ այս պահին չեմ ուզում տառակերությամբ զբաղվել և անդրադառնալ, օրինակ, Հրանտ Թոխատյանի այն մտքին, թե մինչև մեր երեխեքը տուն չհասնեն, «ոչ մի սանտիմետր հողի» հարց չենք դնում։ Միքայել Պողոսյանի զղջման մասին էլ դեռ չեմ խոսի։ Դրանք բոլորը իսկապես շատ կարևոր հարցեր են, բայց ամենակարևորը չեն։
Սոցիալական տիրույթում հաճախ տեսնում եմ պատերազմի ընթացքում վերջույթները կորցրած զինվորականների լուսանկարներ, որոնք ունեն պրոտեզավորման խնդիր։
Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք Կառավարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջում են հստակեցնել իրենց որդիների ճակատագիրը, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում, վստահ են՝ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ իրենց տղաների տեղը չգիտի։
Կարծում եմ, որ իրենք, բնականաբար, ավելի վաղ ժամանակահատվածում են պատրաստվել սրան: Խնդիրը ոչ այնքան իրավական տիրույթում է, որքան քաղաքական: Նպատակն ահաբեկելն է նախ՝ ընդհանուր բնակչությանը, ապա՝ զինվորական գործում ներգրավված անձանց: Իհարկե, եթե անմիջապես սկզբնական հետապնդումներն իրականացնեին հրամանատարական կազմի նկատմամբ, շատ ցայտուն կլիներ միջազգային հանրության աչքերում դրանց՝ քաղաքական հետապնդումների բնույթը:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ է՝ փորձում է հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն: ՀՀ նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իբր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով այցելելու է Ռուսաստան, ինչը բացարձակ սուտ է: Արմեն Սարգսյանին չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարարի, այլ ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի Արցախի փողոցի28-ամյա մի բնակիչ վարչական տարածքում մեքենայից գողություն է արել:
ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։ 30 համակարգչից բաղկացած սենյակից առանց հանգստյան օրերի աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Խորխե Վալդանոյի հետ «Movistar»-ի եթերում հարցազրույցի ընթացքում Անտուան Գրիզմանը խոսել է այն մասին, որ թիմի նախկին մարզիչ Կիկե Սետյենը 2 րոպե խաղաժամանակ էր տվել իրեն իր նախկին ակումբի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում։
Չնայած օրերս Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման կոչ անող բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքը միանշանակ չէ, և Ֆրանսիան հայտարարում է, որ չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, հենց Արցախի կարգավիճակի հարցի շուրջ էլ ներկայումս ծավալվում են կարևոր զարգացումները։
Ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու ընդունել են Պաշտպանության նախարարությունում։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դիեգո Մարադոնայի մասին:
Հոլանդիայում մահացել է Անահիտ Չարենցի դուստրը՝ բանաստեղծուհի Հասմիկ (Աստրիդ) Չարենցը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը։
Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին: