«Պետք է գա նոր մարդ, որ բանակցի քաղաքական, հումանիտար հարցերի շուրջ». արցախցի լրագրողը միացել է Գեղամ Մանուկյանի հացադուլին

Արցախցի լրագրող, Armedia կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Կարինե Օհանյանը 12 ժամով միացել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հացադուլին:

Կարինե Օհանյանը թեև չի համարում, որ հացադուլն ամենաէֆեկտիվ մեթոդն է, սակայն չի էլ կարողանում տանը նստել. «Այն ամենը, ինչ կատարվում է, ինձ համար շատ ցավալի է, դրա համար որոշել եմ միանալ իրական պատրիոտներին, ովքեր մտածում են մեր հայրենիքի մասին»:

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն ի՞նչ կտա, ի՞նչ հնարավորություններ կբացի, նա պատասխանեց.  «Նիկոլ Փաշինյանի, նաև Արայիկ Հարությունյանի հեռացումը մի քիչ կմաքրի այն ամենը, ինչ որ եղել է:

Ես նույնիսկ չեմ էլ ուզում ասել՝ ես պահանջում եմ, իրենք պետք է դա անեին. մարդ, ով ստորագրել է նման փաստաթուղթ, ինքը պետք է ասեր՝ ես չեմ կարողացել անել, ես գնում եմ, հեռանում եմ, թող գա նոր մարդ, նոր շանս է դա, նոր հնարավորություն է, գա ու անի այն, ինչ որ պետք է արվի:

Այսինքն՝ ստորագրվել է հրադադարի մասին փաստաթուղթ, բայց քաղաքական շատ հարցեր, քաղաքական կարգավորման վերաբերյալ բազում հարցեր մնացել են չլուծված:

Պետք է գա նոր մարդ, որ բանակցի քաղաքական, հումանիտար հարցերի շուրջ:  Մենք հիմա տեսնում ենք, որ շատ բան չի արվում: Ես ուղղակի չեմ ուզում մանրամասնել.  պետք է գա նոր մարդ, տա նոր հնարավորություն  նոր բանակցությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս