«Այսօր Հայաստանում չկա իշխանություն, և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին». Մհեր Մկրտչյան

Մի խումբ մտավորականներ  հավաքվելով Շառ Ազնավուրի հրապարակում ՝ փորձեցին լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաներն Արցախի պատերազմի ժամանակ անհայտ կորել են կամ հայտնվել են գերության մեջ։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի լսելի դարձնենք այն ծնողների ձայնը, ում երեխաները զոհվել են և մինչ օրս չեն ունեցել հնարավորություն վերցնելու զոհված երեխաների դիերը։ Մենք շնորհակալ ենք ձեզ, որ այսօր այստեղ եք, որովհետև մեր կողքին կանգնելով՝ դուք ավելի լսելի եք դարձնում մեր ձայնը։ Կա երեք կետ, որոնց մասին ես և իմ ընկերները՝ Արմեն Գրիգորյանը և Հրանտ Թոխատյանը, կրկնելու ենք։ Առաջինը՝ այսօր Հայաստանում չկա իշխանություն, և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Երկրորդ՝ ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Երրորդ՝ ճիշտ հասկացեք, պատճառն այն չէ, որ մենք նրանց  անարժան ենք համարում, հասկանում ենք, որ այս ձևաչափով քարոզչական մեքենան վաղը մեզ չի կարող մեղադրել աթոռակռիվ անելու մեջ։ Մենք ազնիվ ենք եղել ձեզ հետ և նշել ենք այս երեք կետը, և եթե դուք համաձայն չեք այս երեք կետերի հետ, գնացեք յուրաքանչյուր տեղ ձեզ համար կազմակերպեք, ձերը, մենք ազնիվ ասել ենք, թե ինչ ենք անում, ինչպես ենք տեսնում հարցը»,- դիմելով հավաքվածներին՝ ընդգծեց «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս