Բաժիններ՝

Պաշտպանության նախարարը կհանդիպի ժամկետային զինծառայողների ծնողներից 15 հոգու հետ

Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարություն։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել էին Կառավարության մոտ և պահանջում էին հստակեցնել, թե ինչ ճակատագիր է  սպասվում իրենց տղաներին, որոնք ծառայում են Արցախի Հանրապետությունում։

Զինծառայողներից մեկի մայրը՝ Լուսինե Հարոյանը, հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 18։00-ին Պաշտպանության նախարարը կընդունի 15 ծնողների, հետևաբար՝ կառավարության շենքի  մոտից գնալու են այնտեղ։

«Կգնանք Պաշտպանության նախարարություն, այնտեղ դիմում-ցուցակ կկազմենք, թե ովքեր են հանդիպելու նախարարի հետ։ Ըստ այդ հանդիպման արդյունքների՝ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30