Գերմանական Բավարիայի դաշնային երկրամասի Բերխտեսգադեներ-Լանդի շրջանի իշխանությունները հոկտեմբերի 20-ից խիստ սահմանափակումներ են մտցրել COVID-19-ով հիվանդացության աճի կապակցությամբ, դա տեղի է ունեցել երկրում համավարակի երկրորդ ալիքի սկսվելուց ի վեր առաջին անգամ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ:
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն կիբգեռգրոհների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ հաղորդել է, որ չի հայտնաբերել այնպիսի «ներգործություն, որը կարող էր զգալի ազդեցություն ունենալ» իր աշխատանքի վրա։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից:
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատրաստուկով ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը պլանավորվում է նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է «Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատեւը:
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայրենական զբոսաշրջության սեկտորը 2020 թվականին 600 միլիարդ ռուբլի է կորցրել օտարերկրացի հյուրերի բացակայության պատճառով, որը կապված է համավարակի հետ:
Ալպյան լեռներում սառցադաշտերի ակտիվորեն հալչելու պատճառով հնագետների խումբը կարողացել է այդ վայրերում հին արտեֆակտներ հայտնաբերել:
«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու հզոր երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հարդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ագրեսիան:
9 ամիսների տվյալներով՝ առաջին հազար հարկատուները պետական բյուջե են փոխանցել 721 մլրդ դրամ։ Նրանց վճարները կրճատվել են 5,6 տոկոսով կամ 43 մլրդ դրամով։ Թեև խոշորների առաջին եռյակը մնացել է անփոփոխ, այնուհանդերձ, նրանցից երկուսի վճարները բավական կրճատվել են։
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-նշում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Բուժքույր, «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, որն այս օրերին կրկին Արցախում է, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արսեն Սաֆարյանի լուսանկարը, որտեղ երգիչը կարտոֆիլ է մաքրում:
Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայ համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի վիճակի մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի դեմոկրատներից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճերին, թեեւ վիճաբանությունների նոր կանոնները համարում է անարդարացի։
Լինում են դեպքեր` երեկ էլ, այսօր էլ, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են առանձին խմբեր, անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են մի տեղում` ծուղակ, մոլորվել, և փրկվում են, դուրս գալիս: Բայց այդպիսի մեծ խմբավորման մասին` 170 հոգի, խոսք չի եղել:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը:
Վիետնամի կենտրոնական մասի մի շաք նահանգներում հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 105-ի, ես 27 մարդ համարվում է անհայտ կորած:
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանը՝ համախմբել բոլորին պետության շուրջ և ընդունել 14 կուսակցությունների՝ այս իրավիճակից միասնաբար ելքեր գտնելու առաջարկը:
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:
Քամանչահար, գեղանկարիչ, գործիքներ պատրաստող վարպետ Հակոբ Խալաթյանը 2016 թվականից Արցախի Հանրապետության մշակույթի նախարարի հրավերով գտնվում է Արցախում՝ արցախցիների համար քամանչայի վարպետաց դասեր անցկացնելու և նվագարանին վերաբերող բոլոր նրբություններին ծանոթացնելու համար։ Այսօր էլ, երբ Արցախը դարձել է թուրք-ադրբեջանական ահաբեկչության թիրախ, երաժիշտը չի լքել Ստեփանակերտը՝ մեկ՝ ապաստարաններում է, մեկ՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում՝ քամանչա է նվագում։ Ասում է՝ մի կողմից՝ ուզում է արցախցիների ոգին բարձր պահել, մյուս կողմից՝ եկեղեցուց ի լուր աշխարհի ասել՝ հայն իր մշակույթով, հավատով ու սիրով խաղաղություն կբերի բոլորին։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։
Արծրուն Հովհաննիսյանի և կամավոր Հարություն Բաղդասարյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմամբ, չեմ հավատում, որ գործընթացը միանգամից առաջ կգնա, սակայն ներկայումս առաջնահերթ խնդիրը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնելն է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ ՌԴ-ն լեգիտիմ իրավունք ունի հակաահաբեկչական օպերացիա իրականացնել Ղարաբաղում։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել է միանալ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու իր առաջարկին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:
Չեմպիոնների լիգան վերադառնում է։ Այս մրցաշրջանում խմբային փուլը մի փոքր տարբերվում է նախորդ տարիներից՝ խաղերը կանցկացվեն շատ խիտ գրաֆիկով և առանց հանդիսականների։