Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից գյուղերը:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է։ Ի՞նչ ենք հասկանում բանալի ասելով. Մոսկվան միակ մայրաքաղաքն է, որ ի վիճակի է մեր ռեգիոնում կանոնակարգում մտցնել, և կարող է խափանել իրեն դուր չեկած ցանկացած կարգավորման փորձ։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ազդեցիկ կատարումը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
168 TV ԼՐԱՀՈՍ։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցի ժամանակ հայ համայնքին իրենց աջակցությունն են հայտնել իսպանացի պատգամավորներն ու հայտնի իսպանահայեր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հաշիվները ցույց են տալիս, որ Չինաստանն այն երեք արտասահմանյան երկրներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը բանկային հաշիվ ունի: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ տեղեկություններ ունի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանից և Արկադի Ղուկասյանից բացի, հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահների հետ։
Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն:
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։
«Ես վստահ եմ, որ հանդիպումներ եղել են վարչապետի և նախկին ղեկավարների միջև՝ ճշտեք: Այո, լսել եմ, որ վարչապետը հանդիպել է նախկին նախագահների հետ, չեմ կարող ասել՝ բոլորի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ, մի մասի հետ լսել եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի Հանրապետության նախագահների հետ հանդիպումից զատ, վարչապետն ինչո՞ւ չի հանդիպել ՀՀ նախկին ղեկավարների հետ:
Մեր քաջարի զինվորները’ ահել թե ջահել, կռվում են արնախում թշնամու դեմ:
Ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի հայությանը ազգային-ազատագրական պատերազմի հանեց 1992-1994թթ.։ Այսօրվա երիտասարդությունը ծնվել և դաստիարակվել է անկախ, դեմոկրատական Արցախի Հանրապետությունում։ Նա գիտի իր ազատ երկրամասի պատմությունը և պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել այն։ Ցանկանում եմ հավատալ, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշինքը կդառնա թուրք-ադրբեջանական ցեղասպանությունից Արցախի ժողովրդի փրկության երաշխավորը։ Միայն Ռուսաստանն է ի զորու հնազանդեցնելու Եվրոպայի հիվանդ մարդուն՝ նորահայտ սուլթան Էրդողանին։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի, ԱԻՆ Փրկարար ծառայության, ԱԻՆ ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 52.000.000 (հիսուներկու միլիոն) ՀՀ դրամ: Նվիրատվությունները դեռևս շարունակվում են:
Հայրենիքի պաշտպանները։
Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերի մարտկոցները տեղակայել հայկական կամ սիրիական ուղղություններով, ինչի մասին գրում է Al Monitor պարբերականը՝ անդրադառնալով օրերս Թուրքիայի կողմից հիշյալ համակարգերի ենթադրյալ առաջին փորձարկմանը:
Ադրբեջանն արդեն հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում զինվորական ենթակառուցվածքների որոշակի էլեմենտների, որի մասին բարձրաձայնվել է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, ով այս օրերին Սյունիքում համակարգում է պաշտպանական աշխատանքները:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը վաղ թե ուշ ավարտվելու ա։ Ու վստահ եմ, որ ավարտից անմիջապես հետո Հայաստանում կրկին ակտիվանալու են արևմտյան ամենատարբեր ֆոնդերը, մարդասիրական, իրավապաշտպան ու խաղաղասեր էլեմենտներն ու նրանց տեղական ռուպորները։
Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս անգամ պատերազմը պետք է այնպես ավարտենք, որ հաջորդ սերնդին նոր խնդիրներ չփոխանցենք»։
Նարեկ Զեյնալյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ քիչ անց նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ներկայացնելով նախարար Մնացականյանի մոսկովյան այցը։ ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասնել էր, որ այցի օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։
Հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է անձամբ գնալ Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, պատասխանել էր.
Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ընդգետնյա ենթակառուցվածքին՝ ի պատասխան արկի արձակման:
«Մոսկվա այցելությունը, մասնավորապես՝ ներկա պայմաններում, կարծում եմ՝ շատ պահանջված է, որովհետև Ադրբեջանը չի հարգում զինադադարի ռեժիմը, որի գլխավոր միջնորդն է եղել և հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը: Հետևաբար այնտեղ՝ մեր եղբայրական երկրի հետ հանդիպումները շատ կարևոր են, և մենք ունենք ակնկալիքներ, որ այդ հանդիպումը դրական ազդեցություն կունենա և՛ պատերազմի դադարեցման, և՛ առհասարակ իրավիճակի կայունացման տեսակետից»,- շեշտեց Դ. Բաբայանը:
Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երևույթների մասին, որոնք շարունակվել և շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միևնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո՛չ երեկ, ո՛չ այսօր։
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայատանի Հանրապետության հանդեպ։ Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է։ Դիմելու համար. եթե եղավ հարց ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասով, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին՝ առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եվ այդ բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկի ՄԱԿ-ը։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
168 TV ԼՐԱՀՈՍ
Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: