Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ շաբաթվա վերջին նախատեսվում են ԱՄՆ պետքարտուղարի առանձինհանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ըստ տեղեկության՝ ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
ատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:
Արարարողության հեռարձակել է Իսրայելի Kan կորպորացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Եթե վայրկյան անգամ տատանվեք, տարակուսեք, չհասկանաք, թե ինչ է կատարվում անմիջապես միացրեք այս տեսանյութը եւ բառ առ բառ կլանեք։
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 43 զինծառայողների անունները
«Միշտ էլ այդպես է եղել, և մենք հենց այսպիսի ելք էինք ակնկալում։ Գուցե ավելիին էինք սպասում, բայց ընդհանուր առմամբ բավարար կարող ենք որակել, քանի որ կարևորում են խաղաղությունն ու պատերազմի դադարեցումը, այս տեսակետից բավարար է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին:
Արցախյան գոյամարտում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Մարիամ Փաշինյանը գրել է․ «Մենք պատրաստվում ենք հաղթել այս ճակատամարտը և երբեք չենք մոռանա մեր կողքին կանգնած մարդկանց և այն մարդկանց, ովքեր դա չեն արել»։
«Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։
«Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպումը։ Այս ընթացքում նման հանդիպումներ շատ են լինում, դա բնական է, և, այո՛, վարչապետի մոտ հիմա նախարարը հանդիպման է»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ Զոհրաբ Մնացականյանը Կառավարությունում այս պահին հանդիպում է վարչապետ Փաշինյանի հետ, ասաց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։
Այսօր Երևանի ավագանու նիստում մտքերի փոխանակման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը, որը հաշմանդամություն ունի, արձանագրեց, որ պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելանալու է, և պետք է պատրաստվել դրան:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոխվեց Հրաչյա Ներսիսյան փողոց 10ա հասցեում «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը զեկուցեց.
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին:
168 TV ԼՐԱՀՈՍ
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե՛ր շնորհիվ։ Դո՛ւք կանգնեցիք մինչեւ վերջ։ Դո՛ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր տեսաուղերձով հայ հասարակությանը վերահաստատել է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը:
Շաբաթվա վերջին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ․ ՈւՂԻՂ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
«Հանրապետականի կարծիքն անփոփոխ է. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Շարմազանով
Քիչ առաջ 168.am-ին խիստ տեղեկություններ հասան այն մասին, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու այս պահին Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
Կարծում եմ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Արցախը պաշտոնապես հայտարարեն, որ Թուրքիային ճանաչում են որպես հակամարտող կողմ և չեն պատրաստվում Արցախի հարցով բանակցել Թուրքիայի հետ: