78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Մաք Դեւիսը, որը մի շարք հայտնի կոմպոզիցիաներ է գրել Էլվիս Փրեսլիի համար:
Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել առանց փոփոխությունների թողնել 10 օտարերկրյա պետությունների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին թույլատրված է բացել արտաքին սահմանները, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդ ցուցակի մեջ չեն մտնում:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Քրիս Բրայանթը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունը՝ առաջին մարդը, որին հաջողվել է ՄԻԱՎ-վարակից բուժվել 13 տարի առաջ, ԱՄՆ-ում մահացել է քաղցկեղային հիվանդության կրկնվելուց հետո:
ԱՄՆ-ում Արիզոնայի նահանգի Յումայի զինափորձարանում տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում անցկացվել են LIDAR ռոբոտների փորձարկումները, որոնց թիրախը եղել է ռուսական Տ-72 տանկը:
Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։
Շումերական քանդակը, տարիքը, ենթադրաբար, կազմում է 2400 տարի, հանել են աճուրդից եւ Իրաքին կվերադարձնեն Բրիտանական թանգարանի ակտիվ աջակցությամբ: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Քուվեյթի նոր Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը սեպտեմբերի 30-ին հավատարմության երդում է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջեւ՝ որպես երկրի նոր տիրակալ։
Ամերիկացի հեռուստադիտողների մեծամասնությունը կարծում է, որ դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հաղթանակ է տարել գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 29-ի երեկոյան կայացած նախընտրական վիճաբանությունների առաջին փուլում, որն ստացել է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների չափազաց ցածր գնահատականը:
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերը:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին պաշտոնապես հայտարարել է Բաղդադում իրենց դեսպանությունները փակելու մի շարք երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, մտադրության մասին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների գնդակոծությունները շարունակելու դեպքում։
ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշներով և հայկական զինված ուժերի խորհրդանիշ արծվի նկարով:
Թուրքական մամուլի և թուրք վերլուծաբանների ուշադրության կենտրոնում շարունակում է օրակարգային թեմա լինել արցախա-ադրբեջանական շփման գծում սկսված պատերազմը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի դիրքորոշումն արտահայտվեց Վրաստանի նախագահի հայտարարությամբ Ղարաբաղում ռազմագործողությունների և պատերազմի հենց առաջին օրը, եղել է ԱԳՆ-ի, Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որոնք բոլորը հանգում են նրան, որ սա Վրաստանի համար ծայրահեղ մտահոգիչ և անհանգստացնող իրավիճակ է, քանի որ այն ունի ռիսկեր տարածաշրջանի, ինչպես նաև՝ Վրաստանի համար։