Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին քննադատել է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար:
Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:
Կառավարության որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:
Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում:
Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին:
Բացեք ականջները՝ մարդկանց հոգսը լսելու համար եւ փակեք այդ նույն խեցիները չարության ու ստի հանդեպ։
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել:
«Աննա Հակոբյանն Արցախում չէ. վերադարձել է Երևան, իսկ թե երբ է վերադարձել և արդյո՞ք կրկին կմեկնի Արցախ, չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
168 TV ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտոմ, ամբողջությամբ կազմալուծվել է։ Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում թե ինչ մասշտաբենրի մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։
Մերօրյա հերոսներ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիև, բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի…»։
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:
Երեկ վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: 168.am-ը փորձեց հանդիպմանը մասնակցած «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանից ճշտել՝ հստակ ի՞նչ հարցեր են քննարկվել երեկվա հանդիպման ժամանակ, իրենց կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցերի վերաբերյալ, և արդյո՞ք վարչապետի հետ քննարկվել է տարածքներ՝ զինադադարի կամ հրադադարի դիմաց հարցը։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։
Սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը ռազմնական գործողություններ սկսեց Արցախի նկատմամբ, շատերի ուշադրության կենտրոնում միջազգային կառույցների, այլ պետությունների արձագանքին, կոչերին ու հայտարարություններին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
«Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում, դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: