ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները պետք է հասկանան, որ չեն կարող երկարատև վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, իսկ ԱՄՆ-ն չպետք է անգործություն ցուցաբերի, երբ նրանք փորձում են անել դա:
Երկու սիկլ քաշով կրաքարե հին կշռաքարը, որը թվագրված է մեր թվարկությունից առաջ 10-6-րդ դար, հայտնաբերվել է Երուսաղեմում Լացի պատի մերձակայքում հնագիտական պեղումների ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը:
Գտել են Նիժեգորոդյան մարզում հրաձգության մեջ կասկածվողի մարմինը, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս երեքը վերքեր են ստացել:
Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը:
Չինաստանը երբեք չի մասնակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին, որը նվիրված է սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, քանի որ երկրի միջուկային զինանոցն ավելի փոքր է, քան ունեն Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն:
Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով:
Հադրութն այնպիսի իրավիճակում է, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են:
Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել միայն մեկ տեղամասում:
«Նախահարձակ եղող կողմը՝ Ադրբեջանը, չէր հասել այն նպատակներին, մինչև այս պահն էլ երևի չի հասել, որոնք դրված էին իր առջև ի սկզբանե: Այն, որ ռազմական նպատակների մի մասն ակնհայտորեն ձախողված է, փաստ է: Բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ դեռ ռազմականը մի կողմ՝ իրենց խաղադրույքը նրա վրա է, որ փոքր ռազմական հաջողություններից հետո փորձել դա քաղաքական առումով կապիտալիզացնել, բայց դա էլ չի ստացվում, որովհետև հայկական կողմից կա ներազգային, ներհասարակական կոնսոլիդացիա, կա պայքարելու վճռականություն: Այս առումով՝ փակուղային իրավիճակ է, և այլ բան անել Ադրբեջանի կողմից, քան շարունակել ագրեսիան ամսի 10-ի դրությամբ, չէր մնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն Արցախի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ առնվազն 3-4 ուղղություններով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք մեկ շաբաթում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈՒՂԻՂ
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մեծ հաշվով, սա նույն մոնիտորինգի մեխանիզմներին վերադառնալու կոչն է՝ Վիեննա, Ժնև և Սանկտ Պետերբուրգ։ Հիմա դրսում հասկանում են, որ 2016 թվականից հետո Ադրբեջանին չստիպեցին դրան գնալ, հիմա հասկանում են, թե ինչ հետևանքների է բերում Ադրբեջանին դա չստիպելը»,- ասաց Միքայելյանը։
Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած գործողությունները դատապարտում են արվեստի ոլորտի և՛ հայ, և՛ օտարերկրացի ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ստեղծված իրավիճակում Արցախի անկախության միջազգային ճանաչմանն այլընտրանք չի տեսնում:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի կողմից միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը որակել է հարաբերություններում վստահության վերականգնման նախապայման։
The Times բրիտանական պարբերականը հրապարակել է «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։
Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Մոտ երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո նախարարները հանդես եկան ճեպազրույցով՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Հետաքրքրական է, որ և՛ Սերգեյ Լավրովը, և՛ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեցին, որ ընթանում են բանակցային գործընթացի պարամետրերի ճշգրտման աշխատանքներ։
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Թուրքիան բացահայտ պատերազմ է վարում Ադրբեջանի կողմից: Ցանկացած փոխզիջում նրան ձեռնտու չէ, քանի որ կհանգեցնի Հայաստանի ուժեղացմանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, ով 1992-1993թթ. ղեկավարել է Արցախի պատվիրակությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Հռոմի բանակցություններում:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ներկայումս հիմնականում աշխատում են չպայթած ռումբի հայտնաբերման և անվտանգ վայրում ոչնչացման ուղղությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը հայտարարություն է տարածել. որում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությանը և այդտեղ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական քայլերին։