Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ներկայացնում են բանակցությունների արդյունքները․ ՈՒՂԻՂ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 823 միլիոն եվրո է տրամադրել Եվրամիության ութ երկրների տարերային աղետների եւ համավարակի հետեւանքների դեմ պայքարի համար:
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վերջնագրի ձեւով Մադրիդի տարածաշրջանային կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այյուսոյին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածման կապակցությամբ այդ ինքնավար հանրակցության տարածքում ավելի խիստ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու անհրաժեշտության մասին։
Ըմբշամարտի ֆեդերացիան 4 միլիոն դրամից ավել գումար է փոխանցել «Համահայկական հիմնադրամ»-ին:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստակամություն է հայտնել պետության ղեկավարի պաշտոնը թողնել այն բանից հետո, երբ կհաստատվեն գործադիր իշխանության օրինական մարմինները եւ երկիրը կկանգնի օրինականության ճանապարհին։
«Մենք լրջագույն թշնամու ենք դիմակայում: Ուղղակի ֆանտաստիկ գործ է անում մեր զինվորականությունը: Սա հպարտության զգացողություն է ներշնչում, մեր ազգային ինքնագիտակցության մեջ էլ դրական տեղաշարժեր են տեղի ունենում՝ մեր հավաքական ինքնագնահատականը բարձրանում է, մեր մեջ արթնանում է հնուց հայ մարդու մեջ դրված այն զգացողությունը, որ հայ զինվորականն անպարտելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ նկատելով, որ այդ անպարտելի լինելու զգացողությանը միանգամից միախառնվում է վիշտը:
«Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողների հետ վայրէջք է կատարել Մոսկվայում:
Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 67,7 տոկոսը:
Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները և վերլուծելով վերջին իրադարձությունները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը եկել է այն եզրահանգման, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ ընդունել է է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ, որով հորդորել է կոչ է անում կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:
Անթույլատրելի է, որ 21-րդ դարում մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նման վայրագությունների, ցավալի է, որ այս դարում մի կողմ են դրվել դիվանագիտական և քաղաքական գործիքներն, ու այդ պետությունն իրեն իրավունք է վերապահում ուժի կիրառմամբ, սպառնալիքով և շանտաժով հարցերը լուծել, իհարկե, բնական է, որ նման քայլը ստանալու էր շատ լուրջ պատասխան։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանը։
Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները, Թաքֆիրի ահաբեկիչները և Իսրայելը ձևավորել են դաշինք, որը վտանգավոր է սպառնում Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների համար։
«Իմ աչքերով տեսա նաև Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, նույնիսկ` գերճգրիտ հարված է հասցվել երկու անգամ»:
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում:
Քիչ առաջ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը շարունակվող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը դադար են վերցրել և քիչ անց վերսկսել հանդիպումը։
Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն «Ինստագրամ»-ում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:
Ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը:
Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման:
Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման վերաբերյալ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:
Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրադրությունը` Ուղիղ
Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լեհաստան մեկնելուց առաջ փորձարկել է Վրաստանի դեմ խաղի հավանական կազմը:
Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը նշանակվել է Բյուզանդագիտական ուսմանց միջազգային գիտաժողովի (24-th International Congress of Byzantine Studies Venice and Padua) երաժշտական հանդիսավոր նախաձեռնության բաժնի վարիչ-համադրող:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: