Ֆրանսիայում դաժանորեն սպանված պատմության ուսուցիչը հետմահու պարգեւատրվի Պատվո լեգիոնի շքանշանով, հաստատել է երկրի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը։ Ուսուցչի հրաժեշտի ազգային արարողությունը կկայանա հոկտեմբերի 21-ի երեկոյան Սորբոնում:
«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումները և մայրաքաղաքի քաղաքացիական բնակչության շարունակվող ռմբակոծությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվել է գոյութենական սպառնալիքի»,- գրել է Աֆեյանը։
Այսօր Երևանի ավագանու նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմում զոհվածների հիշատակը: Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Օրակարգում 8 հարց էր, որոնցից մեկը տեխնիկական պատճառներով հանվեց քննարկումից:
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որոնք կապված են սիրիացի զինյալների հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը:
Արցախը` խաղաղության սպասումով:
Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Բազմիցս ասվել է, այդ թվում՝ երկրի ղեկավարի կողմից, որ այս պատերազմը հայերի գոյության կռիվն է, և որ այն հղի է նոր ցեղասպանության վտանգով։ Հետևաբար, հայերի հանդեպ մարդկության դեմ ևս մեկ հանցագործությունից պետք է պաշտպանվենք հայկական ամբողջ ներուժով, քանի որ, ինչպես ցեղասպանությունները չեն ճանաչում կուսակցություններ ու քաղաքական հայացքներ, այնպես էլ դրանից պաշտպանվելը պետք է չճանաչի։
Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:
Հայոց պետականության պաշտպանները:
Երևանի ավագանու նիստը. ՈւՂԻՂ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից։
Իրավիճակը սահմանում անփոփոխ է։ Ստեփանակերտում դրությունը հանգիստ է եղել, բայց ճակատում, սահմաններում ռազմական ագրեսիան շարունակվում է։
Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ:
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։
Ի՞նչ խնդիր է, արդյո՞ք կապ ունի ռազմական դրության հետ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ «Յուքոմի» -ից հայտնեցին:
Նախագիծն ուղղված է ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացմանը:
Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիեւի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է:
ԱԳՆ-ից չեն հայտնում, թե երբ, կոնկրետ որ օրն է նախատեսված արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ։ «Երբ հրապարակելու լինի, կհրապարակենք»,- երեկ մեր լրագրողին ասել է գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով:
Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում:
Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անտրամադիր են եղել եւ հրաժարվել են ինչ-որ բան ասելուց՝ դրա իրավունքը վերապահելով կառավարությանը։
Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին: Վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվեց: Կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։
Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: