«Եթե վերադասն ունի հստակ մտահղացում, օպերացիայի նոր պլան, պետք է նահանջել, և այդ նահանջած բնագծից ավելի լավ հարձակում կազմակերպել». Արծրուն Հովհաննիսյան
Լինում են դեպքեր` երեկ էլ, այսօր էլ, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են առանձին խմբեր, անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են մի տեղում` ծուղակ, մոլորվել, և փրկվում են, դուրս գալիս: Բայց այդպիսի մեծ խմբավորման մասին` 170 հոգի, խոսք չի եղել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ փրկվածների թիվը մեծ չէ, որը չնշվեց:
Անդրադառնալով «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-երի խոցմանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ ՀՕՊ ուժերի կողմից խոցված «Բայրաքթար» ԱԹՍ-ների թիվը մեկ տասնյակից ավելի է:
Ինչ վերաբերում է Խուդաֆերինի ջրամբարի և Իշխանաձորի ուղղությամբ մղվող մարտերին, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց. «Խուդաֆերինի կամուրջ կլինի, Իշխանաձոր, թե մեկ այլ բնակավայր, մենք ասել ենք` բարի գալուստ դժոխք: Մտնելու են, փորձելու են, եթե փորձեցին նկարվելուց զատ ավել բան ստանալ էդ տեղանքներում, իրենց համար դժոխք է լինելու, ինչպես լինում է: Պատերազմի ընթացքում, այո, լինում են նահանջներ: Նահանջը դա խուսավարման ձև է, նահանջ լինում է նաև միտումնավոր, հակահարձակման, հարձակման, կամ ծուղակը գցելու նպատակով: Զորքերի համար էլ հեշտ չի նահանջելը, երբեմն վերադասի նահանջ կատարելու մասին մտահղացումը, ստորադասը, շարքայինը կարող է չընկալել: Այսինքն, իրեն թվալ, թե դա ստորացուցիչ բան է, բայց եթե վերադասն ունի հստակ մտահղացում, օպերացիայի նոր պլան, ուրեմն պետք է նահանջել: Եվ այդ նահանջած բնագծից ավելի լավ հարձակում կազմակերպել, կամ հակառակորդի խմբավորմանը ծուղակի մեջ գցել, կամ մեկ այլ բան»:
Այս համատեքստում խոսելով Զանգելանի «գրավման» մասին Ադրբեջանի կողմից, ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց` ինչպես Հադրութը, Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը: