
Ռոստուրիզմը ճյուղի կորուստները գնահատել է 600 միլիարդ ռուբլի

Հայրենական զբոսաշրջության սեկտորը 2020 թվականին 600 միլիարդ ռուբլի է կորցրել օտարերկրացի հյուրերի բացակայության պատճառով, որը կապված է համավարակի հետ: Այդ մասին ՌԲԿ հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան:
«Անցյալ տարվա արդյունքներով՝ տուրիստական ծառայությունների արտահանումը կազմել է 10,9 մլրդ դոլար: Հաշվի առնելով, որ միջազգային տուրիստական հոսքերը շատ դանդաղ են վերականգնվում աշխարհում առկա համաճարակաբանական իրադրության կապակցությամբ, այժմ մենք կանխատեսում ունենք, որ 600 միլիարդ ռուբլի է կազմում մուտքի հոսքերի կորուստները»,-հայտարարել է նա:
Վերջնական կորուստները կհաշվեն մինչեւ տարեվերջ, ամփոփիչ գումարը կախված կլինի սահմանների ապագա բացման արագությունից, բացատրել է գործակալության զրուցակիցը:
Նա նաեւ հավելել է, որ ամբողջ զբոսաշրության ճյուղի տարեկան շրջանառությունը սովորաբար կազմում է 3,7 տրիլիոն ռուբլի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: