 
                        ԵՀ-ն հետաքննությունն է սկսել Կիպրոսի և Մալթայի նկատմամբ ԵՄ-ի քաղաքացիություն վաճառելու համար
 
                                    Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 20-ին տարածվել է Բրյուսելում:
«Եվրահանձնաժողովը խախտումների վերացման ընթացակարգ է բացում Կիպրոսի եւ Մալթայի դեմ Եվրամիության քաղաքացիության «վաճառքի» համար»,- նշել է ԵՀ-ն՝ ընդգծելով, որ պաշտոնական ծանուցում է հղել այդ երկրների իշխանություններին հետաքննություն սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        