Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է․
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում է 58-82 մլն դրամ, որը շուրջ 120-160 000 դոլար է։
Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը պլանավորված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ին:
Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցների բողոքի ակցիաները շարունակվում են: Նրանք պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներին պատերազմում ներգրավելն ու ադրբեջանական բանակի կողմից հայ զոհված զինծառայողների, ռազմագերիների նկատմամբ կատարվող վայրագությունները:
«Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, և ամեն մեկը 50 դոլար փոխանցի, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար»:
Առնվանզն 12 մարդ է զոհվել, այդքան էլ տուժել այն հրմշտոցի պատճառով, որն առաջացել է Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադ քաղաքում Պակիստանի հյուպատոսարանի առջեւ այցագրեր ստանալիս:
Դրամական բոլոր միջոցների օգտագործումը համակարգվում է ՀՀ-ի և Արցախի կառավարությունների հետ` անմիջական:
Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այսօր Մոսկվայում կայացավ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կայացել է նաև Լավրովի հանդիպումն Ադրբեջանի համապատասխան պաշտոնյայի հետ, և ըստ ռուսական TASS լրատվական գործակալության՝ Բայրամովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը նկատեց, որ, առհասարակ, պատերազմի ընթացքում հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին, ուստի հիմա կողմերն իրենց հանդիպումներով խորհրդակցություններ են անցկացնում և փորձում հող նախապատրաստել բանակցությունների համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը:
Բարեբախտաբար, Թրամփը վերջերս հայտարարեց, որ եթե պարտվի ընտրություններում՝ կլքի Միացյալ Նահանգները: Դա ամենալավ բանն է, որ նա ասել է վերջին չորս տարիների ընթացքում․․․ Հավանաբար, նա անհանգստացած է, որ ընտրություններում պարտվելու դեպքում կհայտնվի բանտում՝ բազմաթիվ հանցագործությունների համար, որոնք գործել է ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ պաշտոնը զբաղեցնելուց հետո: Միակ խնդիրն այն է, թե որ երկիրը կցանկանա ապաստան տալ նրան. միգուցե Թուրքիան կամ Ադրբեջանը: Կամ գուցե Իսրայելը:
Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը եւ վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը։
«Կարենի հայրն այդ պահին աշխարհազորայինների շարքում մարտական պարտականություններ էր կատարում սահմանում, երբ այդ բոթը լսեցինք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մանուչարյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արծրուն Հովհաննիսյանի, Հայկակ Արշամյանի և Վարուժան Ավետիքյանի ճեպազրույցը` Ուղիղ
«Երկիր մեդիայի» հարցին ի պատասխան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է վարչապետի կոչին։
Արդեն 25 օր է, ինչ Արցախյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու ինտենսիվության մարտական գործողություններ են ընթանում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա առաջատար և ակտիվ համանախագահ երկրների դիվանագիտական ջանքերն ի զորու չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից»:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկերներ են։
Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Oնալը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի և Լիբիայի խնդիրների վերաբերյալ։
Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները:
ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում է։
Ս/թ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվեցին հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։