Բաժիններ՝

Գերմանիայի բնակչուհուն կասկածել են հինգ երեխայի սպանության մեջ

Գերմանիայի ոստիկանությունը հինգ երեխայի մարմին է գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում: Այդ մասին հաղորդել է n-TV հեռուստաալիքը:

Երկրամասի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝ երեխաների մարմինները սեպտեմբերի 3-ի ցերեկը գտել է տատիկը, որն ապրում է ուրիշ քաղաքում:

Սպանվածների տան մոտ հավաքվել էին շտապ օգնության եւ ոստիկանության մեքենաներ, դեպքի վայրը շրջափակված է:

Ինչպես հայտնել է Ռոյլը, զոհված երեխաների 27-ամյա մայրը փորձել է կյանքին վերջ տալ Դյուսելդորֆի կայարանում՝ 11-ամյա որդու հետ միասին:

Կինը լուրջ վերքեր է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, տղան չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ զոհված եղբայրներն ու քույրերը եղել են մեկից մինչեւ ութ տարեկան: Ողջ մնացած տղան ուղարկվել է ազգականների մոտ: Երեխաների զոհվելու մեջ գլխավոր կասկածյալը նրանց մայրն է, որն ազգությամբ գերմանուհի է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930