Գարեթ Բեյլը քննադատել է «Ռեալի» ղեկավարությանը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր ապագան թիմում և քննադատել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը:
«Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անցյալ տարի ես փորձեցի հեռանալ, բայց վերջին պահին ամեն ինչ արգելափակվեց: Եղել են այլ դեպքեր, բայց «Ռեալը» թույլ չի տվել: Այնպես որ, ակումբը կորոշի: Ճիշտն ասած, ակումբը ոչինչ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար: Ես ուզում եմ խաղալ, մոտիվացիա ունեմ»,- 31-ամյա ուելսցուն է մեջբերում Sky Sports-ը:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013 թվականին:
Հարձակվողը վատ հարաբերություններ ունի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը